Իրան

Լավրովը և Արաղչին քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները

1 րոպեի ընթերցում

Լավրովը և Արաղչին քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում քննարկել է երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։

Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարների քննարկման հիմնական թեման տարածաշրջանային անվտանգության հարցերն են եղել։

Անդրադառնալով Իրանի նախաձեռնություններին և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված տարածաշրջանային երկրների հետ դիվանագիտական ​​խորհրդակցություններին՝ Արաղչին ընդգծել է այս գործընթացը բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ շարունակելու կարևորությունը։

Լավրովն իր հերթին տարածաշրջանային խորհրդակցությունների և համագործակցության շրջանակի ձևավորումը համարել է տարածաշրջանային երկրների միջև խնդիրները լուծելու համապատասխան մեթոդ և հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ շարունակելու այս հարցում Թեհրանի հետ սերտ համակարգումը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում