Հայաստան

Երևան-Ռիգա գործակցությունը նոր ուղղություններ կընդգրկի

1 րոպեի ընթերցում

Երևան-Ռիգա գործակցությունը նոր ուղղություններ կընդգրկի

Աշխատանքային այցով Լատվիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է Ռիգայի քաղաքապետ Վիեստուրս Կլեյնբերգսի հետ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հանդիպման շրջանակում կողմերն անդրադարձել են երկու մայրաքաղաքների միջև հաստատված կապերին ու նախանշել մի շարք ուղղություններ, որոնք կարող են ընդլայնել առկա գործակցությունը:

Արմեն Փամբուխչյանը Ռիգայի քաղաքապետին է ներկայացրել Երևանում նախաձեռնված այն բարեփոխումներն ու նախագծերը, որոնք ուղղված են քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանն ու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների թվայնացմանը: Որպես գործակցության նոր ուղղություններ՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը կարևորել է աղբահանության ու սանմաքրման ոլորտում փորձի փոխանակումը, ինչպես նաև «խելացի քաղաքի» լուծումների ներդրումը քաղաքային կառավարման համակարգում։

Ռիգայի քաղաքապետ Վիեստուրս Կլեյնբերգսը բարձր է գնահատել Երևանի նախաձեռնություններն ու ընդգծել, որ Ռիգան պատրաստ է համագործակցել ինչպես ոլորտային փորձի փոխանակման, այնպես էլ համատեղ նոր ծրագրերի իրականացման շրջանակում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում