Իրավունք

Քննչական կոմիտեն հաստատել է Սպարտակ Ղուկասյանի ձերբակալման լուրը

1 րոպեի ընթերցում

Քննչական կոմիտեն հաստատել է  Սպարտակ Ղուկասյանի ձերբակալման լուրը

Լիազորությունները կասեցված Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը  ձերբակալվել է:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին  ՀՀ Քննչական կոմիտեից՝ անդրադառնալով Սպարտակ Ղուկասյանին ձերբակալելու մասին  մամուլում շրջանառվող  լուրերին:

«Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը): Վերջինս ձերբակալվել է»,-հայտնել է ՀՀ  քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում