Նոյեմբերի 21-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

21 նոյեմբեր,  2025            

Պետական կառույցներ

Ժամը 10:00-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կշարունակվի ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից կազմակերպվող Հայ արվեստի և մշակույթի համաժողովը՝ պանելային քննարկումներ։ Ժամը 17:30-ին Հանրապետության հրապարակից համաժողովի մասնակիցները կմեկնեն «Մեգերյան կարպետ» մշակութային համալիր /Մադոյան 9/: Իսկ ժամը 19:00-ին «Մեգերյան կարպետ»-ում կկայանա համաժողովի փակման հանդիսավոր արարողությունը եւ գալա ընթրիք: 

Ժամը 17:30-ին Հանրապետության հրապարակից Հայ արվեստի և մշակույթի համաժողովի մասնակիցները կմեկնեն «Մեգերյան կարպետ» մշակութային համալիր /Մադոյան 9/: Իսկ ժամը 19:00-ին «Մեգերյան կարպետ»-ում կկայանա համաժողովի փակման հանդիսավոր արարողությունը եւ գալա ընթրիք: 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տրդատ 2-րդ» սրահում կկայանա «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի ավարտական մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն ծրագրի հիմնական արդյունքները, ձեռքբերումները, հաջողության պատմությունները և համայնքների վրա ունեցած զգալի ազդեցությունը։ Բանախոսներ՝ Շվեյցարիայի փոխդեսպան, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլի, WWF-Հայաստան տնօրեն Լևոն Աղասյան, Ծրագրի համակարգող, ՌԶԳ ՀԿ Ալլա Ղազարյան, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյան, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյան: Մամուլի ասուլիսից անմիջապես հետո՝ ժամը 11:00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի կունենա նաև ծրագրի պաշտոնական փակման միջոցառումը։ +374 55 633197 կամ +374 55 115770: 

Ժամը 11:00-ին «Քորթյարդ բայ Մարիոթ Երևան» հյուրանոցի միջոցառումների դահլիճում (Տերյան 5) կկայանա Համաշխարհային բանկի Հայաստանի «Երկրի տնտեսական նորություններ» վերլուծական աշխատանքի շնորհանդեսը: «Երկրի տնտեսական նորություններ» զեկույցի նպատակն է ներկայացնել Հայաստանի վերջին տնտեսական միտումների ու տնտեսական հեռանկարի վերաբերյալ կանոնավոր, համակողմանի և համառոտ վերլուծություն՝ միաժամանակ քննարկելով ընտրված կարևոր կառուցվածքային մարտահրավերները, որոնք պահանջում են քաղաքականություն մշակողների ուշադրությունը։ Զեկույցի շնորհանդեսին կհաջորդի մասնագիտական քննարկում զեկույցի եզրահանգումների և այն մասին, թե ինչպես է հնարավոր գործնականում առաջ մղել վերլուծության հիման վրա առաջ քաշած առաջարկությունները։ Զեկույցի հեղինակների հետ հազրացրույցի համար մոտենալ միջոցառման մեկնարկից 15 րոպե շուտ։ 

Մշակույթ

Ժամը 14:00-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա արձակագիր Վարդան Գրիգորյանի /Վահագն Գրիգորյանի եղբայրը/ ծննդյան 75-ամյակին նվիրված հիշատակի ցերեկույթ: Կներկայացվեն գրողի «Դար կորստյան» /Անի քաղաքի մասին/ եւ «Մանյա այրք» գրքերը: 

Հայերեն Русский