Ռուսաստան

Ռուսաստանը Ուկրաինային է փոխանցել 1000 աճյուն

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը Ուկրաինային է փոխանցել 1000 աճյուն

Ուկրաինան հայտնել է, որ ռուսական կողմը նոյեմբերի 20-ին իրենց է փոխանցել ենթադրաբար ուկրաինացի զինվորականներին պատկանող 1000 մարդու աճյուն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Ուկրաինայի՝ ռազմագերիների հարցերով համակարգման կենտրոնից հայտնել են, որ իրավապահ մարմինները ներքին գործերի նախարարության փորձագետների հետ շուտով կիրականացնեն անհրաժեշտ ուսումնասիրություններն ու կփորձեն նույնականացնել վերադարձված աճյունները։

Ռուսաստանը ևս 1000 զոհվածի աճյուն էր փոխանցել ուկրաինական կողմին հոկտեմբերի 23-ին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում