Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ին խնդրել է հայ գերիների վերադարձի հարցը պահել ուշադրության կենտրոնում

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի հետ հանդիպմանը խնդրել է տեղեկություն տալ, թե Միացյալ Նահանգների կողմից ինչ ջանքեր են գործադրվում Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտնեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: 

«Հանդիպման ընթացքում ես հատուկ անդրադարձ եմ կատարել այդ հարցին՝ արձանագրելով, որ նախագահ Թրամփը, այդ թվում հրապարակային, խոսել է այդ հարցով զբաղվելու իր հանձնառության մասին: Եվ ես ներկայացրել եմ, թե մենք երկկողմ մակարդակում ինչ ենք անում այդ խնդրի հետ կապված: Եվ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տալ, թե Միացյալ Նահանգների կողմից ինչ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ: Եվ խնդրել եմ շարունակել այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում»,-ասաց վարչապետը:

Օգոստոսի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ աջակցություն կցուցաբերի ադրբեջանական բանտերում պահվող 23 հայ գերիու ազատ արձակման հարցում։

«Դուք 23 քրիստոնյաների մասի՞ն եք խոսում։ Ես պատրաստվում եմ խնդրել նրան (խմբ. հավանաբար նկատի ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին), որ դա անի։ Կարծում եմ՝ նրանք կանեն դա ինձ համար: Սա կարևոր է, այնպե՞ս չէ»,-ասել է Թրամփը։ 

Հայերեն العربية English فارسی Русский Türkçe 中文

Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ

Մոսկվայում Իրանի դեսպանը հայտնել է, թե ինչ թեմաներ է Փեզեշքիանը քննարկելու Պուտինի հետ

Վարչապետը կարևորել է ծնողներին կրթական ծախսերի փոխհատուցման հնարավորության մասին իրազեկելը

Վարչապետը ներկայացրել է Աջափնյակում բնակիչների համաձայնությամբ նոր թաղամաս կառուցելու գաղափարը

Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է ութի

Մեկնարկել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթը

Կասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Գերմանիայում գիշերը մարել են «Արծվի բույն» պատմական շենքի հրդեհը․ մեկ անձ ձերբակալվել է

Վարչապետը Երևանի հանրային տրանսպորտում զրուցում է քաղաքացիների հետ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Զիմբաբվեի գործընկերոջ հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները