Եվրոպա

Չեխիայում գնացքների բախման հետևանքով մի քանի տասնյակ մարդ է վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Չեխիայում գնացքների բախման հետևանքով մի քանի տասնյակ մարդ է վիրավորվել

Չեխիայի հարավում երկու ուղևորատար գնացքի բախման հետևանքով շուրջ 40 մարդ թեթև, իսկ հինգը ծանր վնասվածքներ են ստացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Բոլոր ուղևորները գնացքներից տարհանվել են։ 

Գնացքների բախումը տեղի է ունեցել Հարավային Չեխիայի Չեսկե Բուդեյովիցե խոշորագույն քաղաքի շրջանում։ Տրանսպորտի նախարար Մարտին Կուպկան հայտնել է, որ թեպետ հետաքննությունը դեռ ընթանում է, բայց ամենայն հավանականությամբ բախումը տեղի է ունեցել, քանի որ գնացքներից մեկը չի տեսել կանգնելու ազդանշանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում