Եվրոպա

Լիտվան որոշել է բացել Բելառուսի հետ սահմանը

2 րոպեի ընթերցում

Լիտվան որոշել է բացել Բելառուսի հետ սահմանը

Լիտվայի կառավարությունը որոշում է ընդունել բացել Բելառուսի հետ սահմանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին նոյեմբերի 19-ին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչը։

«Հաշվի առնելով Լիտվայի ազգային անվտանգության հանձնաժողովի կողմից այս տարվա նոյեմբերի 18-ին ընդունված որոշումն այն մասին, որ հանգամանքները փոխվել են և պետական ​​սահմանը հատելու՝ 2025 թվականի հոկտեմբերի 29-ին մտցված սահմանափակումներն այլևս անհրաժեշտ չեն, ներքին անվտանգությունն ապահովելու համար նպատակահարմար է չեղարկել վերոհիշյալ որոշմամբ մտցված սահմանափակումները», - ասել է Կոնդրատովիչը Լիտվայի նախարարների կաբինետի խորհրդակցության ժամանակ։

Լիտվայի ազգային անվտանգության հանձնաժողովի նոյեմբերի 18-ի նիստում կառավարությանը հանձնարարվել էր քննարկել սահմանը բացելու հարցը։

Հոկտեմբերին Բելառուսից Լիտվայի սահմանը հատած մի քանի օդերևութաբանական օդապարիկներում հայտնաբերվել էին մաքսանենգ ապրանքներ։ Այս ամենի հետևանքով խաթարվել էր օդանավակայանների գործունեությունը: Այս իրավիճակին ի պատասխան՝ Լիտվայի կառավարությունը որոշել էր մեկ ամսով՝ մինչև նոյեմբերի 30-ի կեսգիշերը, փակել Բելառուսի հետ վերջին երկու սահմանային անցակետերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում