1 րոպեի ընթերցում
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Թբիլիսիի նախագահական նստավայրում հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ պաշտոնական դիմավորման արարողությունից հետո տեղի կունենա երկու նախագահների առանձնազրույցը, որին կհաջորդի երկու պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։
ՀՀ նախագահը պաշտոնական այցով Վրաստանում կգտնվի նոյեմբերի 19-ից 20-ը: Այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: