2 րոպեի ընթերցում
Անոնս
19 Նոյեմբերի, 2025
Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետ Սևակ Բալոյանի ասուլիսը։ Թեմա. սիգի բնօգտագործման վճարների դրույքաչափերի փոփոխությունը։
Ժամը 11:00-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի կունենա Սերոբ Քոսյանի ««Նորահայտ» Շատախը. Հայոց ցեղասպանությունը վերապրած շատախցու հուշագրություն» գրքի շնորհանդեսը: Խմբագիր, ներածության և ծանոթագրությունների հեղինակ՝ բ.գ.թ., դոցենտ Էլինա Միրզոյան: Գիրքը ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը վերապրած շատախցի Սերոբ Քոսյանի երկգիրք՝ «Շատախի հովիտը», «Շատախի ծռեր» անտիպ ձեռագիր հուշագրությունը. այն ընդգրկում է հուշագրի ծննդավայր Շատախի պատմության, ազգագրական, բանահյուսական առանձնահատկությունների ուրվագիծը: Գրքով առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել նաև հուշագրի ձեռանկար քարտեզը՝ Շատախի շրջկենտրոն Թաղի (1915 թ.), ինչպես նաև հուշագրի ծննդավայրի տների ցանկը: Առաջին անգամ հանրությանն են ներկայացվում նաև բացառիկ լուսանկարներ: ԼՐԱԳՐՈՂ+ՖՈՏՈ+ՎԻԴԵՈ: ՀՑԹԻ, 093 563498:
Ժամը 13:00-ին Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի Պաննո արվեստի տանը կկայանա Երևանյան միջազգային թատերական փառատոնի ասուլիսը: Բանախոսներ՝ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոս, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյան, Հայաստանի Գյոթե ինստիտուտի դոկտոր Յան ֊Թագե Քյուհլինգ, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, փառատոնի հիմնադիր նախագահ Վարդան Մկրտչյան, բեմադրիչ «Ջոն Բլոնդելլ Հակաուատի» ՀԿ հիմնադիր Րաֆֆի Նիզիբլյան: Փառատոնը կկայանա Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ նոյեմբերի 19-30-ը։ Նոյեմբերի 19-30-ը: 043 377778: