Բաքվում ապօրինի պահվող Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նա զրկված է պատշաճ բուժօգնությունից. ահազանգել է փաստաբանը

3 րոպեի ընթերցում

Բաքվում ապօրինի պահվող հայ գերի Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, չի կարողանում քայլել, ունի անվասայլակի կարիք, որը նրան չեն տրամադրում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է արգենտինահայ փաստաբան Լուսիանա Մինասյանը։ 

Մինասյանը հայտնել է, որ նոյեմբերի 16-ին Վիգեն Էուլջեքջյանը կարճ հեռախոսազրույց է ունեցել իր ընտանիքի անդամների հետ, որն առաջինն էր վերջին 45 օրերի ընթացքում։ Նշվում է, որ 45 օր Ադրբեջանը թույլ չի տվել որևէ տեսակի հաղորդակցություն։ 

Հեռախոսազրույցի ընթացքում Էուլջեքջյանը ընտանիքի անդամներին հայտնել է, որ այլևս չի կարողանում քայլել, ֆիզիկական վիճակը կտրուկ վատթարացել է, այժմ կարիք ունի անվասայլակի, բայց այն իրեն չեն տրամադրել։ 

Էուլջեքջյանը հաղորդել է, որ իրեն տարել են բժշկի մոտ, սակայն ուղեկցող բանտապահները թույլ չեն տվել, որպեսզի ինքը որևէ դեղորայք ստանա։ «Չնայած նրա առողջական վիճակին՝ նա ոչ մի բժշկական օգնություն չի ստացել, շարունակում է մնալ առանց բժշկական օգնության, ինչը մարդասիրական հիմնարար չափանիշների խախտում է»,- նշում է Մինասյանը։ 

Վիգեն Էուլջեքջյանը նաև հայտնել է, որ ինքը պատշաճ սնունդ չի ստանում, միակ սնունդը, որ իրեն տրամադրում են թեյն է ու հացը։ Լուսիանա Մինասյանը շեշտել է, որ սա դիտավորյալ կերպով անձին զրկանքի ենթարկելու  քայլ է ու մարդու արժանապատվությունը նվաստացնող անմարդկային վերաբերմունք։ 

Ըստ Լուսիանա Մինասյանի՝ եթե Վիգեն Էուլջեքջյանի փոխանցած տեղեկատվությունը հաստատվի, ապա դա կլինի միջազգային իրավունքի, կալանավորների նկատմամբ վերաբերմունքի իրավունքի, կալանավորների հետ վարվելակերպի ՄԱԿ-ի նվազագույն ստանդ կանոնների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելքի խախտումներ։ 

«Բժշկական օգնության մերժումը, սննդից զրկելը, դեղորայքի մատակարարմանը խոչընդոտելը և անվասայլակ տրամադրելուց հրաժարվելը լուրջ սպառնալիք են Վիգենի առողջության և կյանքի համար։ Մենք խնդրում ենք անկախ բժշկական գնահատում անցկացնել, ապահովել որակավորված միջազգային մարմինների կողմից մարդասիրական հասանելիություն, ապահովել պատշաճ սննդի և անհրաժեշտ դեղորայքի տրամադրում և տրամադրել անվասայլակ»,- հավելել է Լուսիանա Մինասյանը՝ նշելով, որ անհրաժեշտ է վերոնշյալ խնդիրների մասին ծանուցումներ ուղարկել նաև ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին։

Ադրբեջանը Վիգեն Էուլջեքջյանին և Մարալ Նաջարյանին Լեռնային Ղարաբաղիում ապօրինի ձերբակալել և Բաքու էր տարել 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ 44-օրյա պատերազմի ավարտից մեկ օր անց։ 2021 թվականին Մարալ Նաջարյանն ազատ էր արձակվել, սակայն Վիգեն Էուլջեքջյանը մինչ օրս շարունակում է ապօրինի պահվել Բաքվի բանտում։ Բաքվի դատարանը շինծու դատական նիստի արդյունքներով նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման։  

Հայերեն العربية English Español فارسی Русский

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան