Նոյեմբերի 18-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

18 նոյեմբեր,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 11:00-ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենա ««Մարտի 1-ի գործի» քննությունը նախորդող ժամանակահատվածում, «Մարտի 1-ի գործի» վերաիմաստավորումը «Ֆարմանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճռի լույսի ներքո» թեմայով հանրային քննարկում:

Պետական կառույցներ

Ժամը 10:00-ին Երեւանի քաղաքապետարանում կգումարվի Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստը.

Մշակույթ

Ժամը 14:00-ին Հայաստանի ազգային գրադարանի Թամանյան մասնաշենքի մեծ դահլիճում գրադարանը կհյուրընկալի Ֆրանսիայի Արվեստի պատմության ազգային ինստիտուտի ուսումնասիրությունների և հետազոտության բաժնի գիտական ղեկավար, բյուզանդական հնագիտության դոկտոր և միջնադարյան Հայաստանի ու Վրաստանի մասնագետ Սիփանա Չագրեանին, ով համակարգում է «Ճգնաժամային գոտիներում հետազոտություն և ժառանգություն» (RePaZ) հետազոտական խումբը և Նիկոլ և Ժան-Միշել Թիերիների արխիվների շուրջ իրականացվող գիտական հետազոտության ու արժևորման ծրագրեը։ Այցի ընթացքում Սիփանա Չագրեանը կներկայացնի նախագծի տարբեր բաղադրիչները՝ արխիվային հավաքածուի գույքագրումը հայկական և վրացական հուշարձաններին վերաբերող մոտ 32.000 լուսանկարների թվայնացումն ու առցանց հասանելիությունը, ինչպես նաև Թիերի զույգի 1952-1998թթ հնագիտական ճանապարհորդությունների օրագրի թվային խմբագրումն ու ինտերակտիվ քարտեզագրումը։ 033 62 35 13:

Ժամը 16:00-ին «Akanat Gallery»-ում կկայանա Արման Գրիգորյանի ցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսը ներկայացնում է արվեստագետի կողմից ընկերներին նվիրած գործերը, իր արվեստանոցում պահպանված աշխատանքները, ինչպես նաև արխիվային նյութեր, որոնք մանիֆեստացնում են երիտասարդական ոգևորիչ ներուժը։ Մտահղացումը՝ Հարութ Սիմոնյանի: Նկարիչների միություն, +374 93 031616: 

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը