Երևանում Չեչնիայի քաղաքացու սպանության գործով երկու անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

1 րոպեի ընթերցում

Հայաստանի քննչական կոմիտեն հետախուզում է հայտարարել երկու անձի նկատմամբ՝ Չեչնիայի 23-ամյա քաղաքացի Այշաթ Բայմուրադովայի սպանության գործով։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Նա նշել է, որ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից կատարված սպանություն:

«Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը և հանձնարարվել է օրենքով սահմանված կարգով հետախուզում հայտարարել»,– նշել է Ավդալյանը։

Կիմա Ավդալյանը նշել է, որ նախաքննությունը շարունակվում է։

Չեչնիայից Հայաստան տեղափոխված 23-ամյա Այշաթ Բայմուրադովան մի քանի շաբաթ առաջ անհետացել էր Երևանում։ Ոստիկանները նրան մահացած գտել էին մայրաքաղաքի բնակարաններից մեկում։ Ռուսաստանցի ակտիվիստները պնդում են, որ սպանությունը կարող է կապված լինել Չեչնիայում ընտանեկան բռնության թեմայի հետ նրա ակտիվ հրապարակումների և իշխանությունների նկատմամբ քննադատական դիրքորոշման հետ։

Հայերեն English

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Սեպտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել է LuLu Group International խոշոր առևտրային ցանցի ներկայացուցիչների հետ

Պորտաբույծների այդ համակարգը պետք է արմատախիլ արվի. Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին

Մոլդովայի վարչապետը հանդիպել է Մոլդովայում ԵԱՀԿ առաքելության նոր ղեկավարի հետ. Moldpres

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանում Արևմտյան ափում իսրայելական բնակավայրերի դեմ

Մեծ Բրիտանիան կխստացնի Իրանի դեմ պատժամիջոցները

Հայաստան ներմուծվող և Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվող մի շարք ապրանքախմբերի համար գործում է դրոշմավորման փոխճանաչելիության հատուկ կարգ. ՊԵԿ

Սոֆիայում անցկացվում է Հաշվողական լեզվաբանության 7-րդ միջազգային գիտաժողովը. BTA