Եվրոպա

Ֆինլանդիայում զորավարժություններ են սկսվել

1 րոպեի ընթերցում

Ֆինլանդիայում զորավարժություններ են սկսվել

Ֆինլանդիայի հյուսիսում՝ Ռուսաստանի սահմանից 100 կիլոմետր հեռավորության վրա, նոյեմբերի 17-ին սկսվում են հրետանային վարժանքներ, որոնց մասնակցում է ավելի քան 2 հազար զինծառայող և 500 միավոր տեխնիկա։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էին Ֆինլանդիայի ցամաքային ուժերը, Northern Strike 225 անվանումը կրող վարժանքները տեղի կունենան Լապլանդիայում գտնվող Արևմտյան Եվրոպայի «Ռովայարվի» խոշորագույն զինափորձարանում մինչև նոյեմբերի 25-ը։ 

Զորավարժանքներին կմասնակցի 2,2 հազար զինծառայող, այդ թվում՝ Լեհաստանից ժանանած ստորաբաժանում, և շուրջ 500 միավոր տեխնիկա։

Վարժանքների նպատակը հրետանային կարողությունների կատարելագործումն է վաղ ձմռան դժվարին պայմաններում, ինչպես նաև փոխգործակցության կատարելագործումը հրետանային կրակի կառավարման տարբեր մակարդակներում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում