Վաղարշապատում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 45.12%-ը
1 րոպեի ընթերցում

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 45.12%-ը կամ 31527 ընտրող։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Ժամը 20:00-ին քվեարկություն ավարտվել է:
Վաղարշապատ համայնքում ընտրական իրավունք ունի 69866 քաղաքացի։