Եղիշե Մելիքյանը Պորտուգալիայից կրած պարտությունը կապում է ֆուտբոլիստների անհատական սխալների հետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում Պորտուգալիայից կրած խոշոր հաշվով պարտությունը կապում է ֆուտբոլիստների անհատական սխալների հետ:

«Մեզ համար սա իսկապես ցավալի արդյունք է: Պետք է հասկանանք, որ դեռևս պատրաստ չենք մրցելու նման բարձրակարգ թիմերի դեմ: Դեռ երիտասարդ հավաքական ենք ու ես այն կարծիքին եմ, որ նմանատիպ խաղերից հետո մենք կդառնանք ավելի ուժեղ: Ձախողեցինք ֆուտբոլիստների անհատական սխալների պատճառով: Պետք է ընդունել այս պարտությունն ու շատ աշխատել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մելիքյանը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը Պորտու քաղաքում մրցեց Պորտուգալիայի հետ և զիջեց 9:1 հաշվով: Սա հավաքականի ամենախոշոր պարտություններից մեկն էր: Պորտուգալիայի հավաքականը նվաճեց Մունդիալ-2026-ի ուղեգիր: Հայաստանի հավաքականը խմբում վերջինն է:

 

 

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան