ԿԸՀ-ն վարչական վարույթի շրջանակում անդրադարձել է 3 դիտորդական առաքելության գործունեությանը

2 րոպեի ընթերցում

ԿԸՀ-ն վարչական վարույթի շրջանակում անդրադարձել է 3 դիտորդական առաքելության գործունեությանը։ 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ 

Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել են «Անկախ դիտորդ» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի ներկայացրած դիմումները։

Վերջինս պահանջել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ընտրություններում որպես տեղական դիտորդներ գրանցված «Պառլամենտարիզմի միջազգային կենտրոն», «Հայաքվե» և «Իրավունքի և արդարության կենտրոն Թաթոյան» դիտորդական առաքելությունների գրանցումներն ուժը կորցրած ճանաչել։ ԿԸՀ-ն մերժել է Դանիել Իոաննիսյանի դիմումների հիման վրա վարչական վարույթի հարուցումը և սեփական նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում քննարկել դիմումներում ներկայացված հանգամանքները։

Վարչական վարույթի շրջանակներում դիմումներում բերված հանգամանքների և Կենտրոնական ընտրական հանձնաժողովին մտահոգող հարցերի շուրջ ԿԸՀ-ն պարզաբանումներ է պահանջել վարույթի մասնակիցներից։

Վարույթի մասնակից վերը նշված երեք դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մոտեցումները և պարզաբանումները, պարտավորվել են միջոցներ ձեռնարկել ԿԸՀ-ի կողմից բարձրացված մտահոգությունները փարատելու և հնարավոր խախտումները բացառելու նպատակով։

Շուրջ 10 ժամ տևած նիստի արդյունքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է կարճել իր նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը։

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ