Ժամը 17։00-ի դրությամբ Վաղարշապատում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 36․72%-ը
1 րոպեի ընթերցում

Ժամը 17։00-ի դրությամբ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 36․72%-ը կամ 25473 ընտրող։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Վաղարշապատ համայնքում ընտրական իրավունք ունի 69866 քաղաքացի։
Կարդացեք հոդվածը` Русский