3 րոպեի ընթերցում
Նոյեմբերի 17–ի միջոցառումների անոնս
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 09:30-ից «Հոլիդեյ ինն» հյուրանոցում /Ամիրյան 2/ Ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագրի մշակման շրջանակներում կկայանա երկօրյա միջոցառում՝ Ծրագիր ծառայություն մատուցող մասնագետների համար: Մասնակիցներ՝ ծրագրի մշակման աշխատանքային խումբ՝ ՀՀ ԱՍՀ նախարարության, ՆԳ նախարարության, Արդարադատության նախարարության, Առողջապահության նախարարության, ՀՀ դատական դեպարտամենտի, ՀՀ պրոբացիոն ծառայության, Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, ինչպես նաեւ Կանանց աջակցման կենտրոնի եւ ոլորտային ՀԿ-ների ներկայացուցիչներ: Ներկայացնողներ՝ ԵԽ միջազգային փորձագետ Ադելինա Տոպլիցա-Բադիվուկու եւ ազգային փորձագետ Սերգեյ Ղազինյան:
ժամը 12։30-ին Հայաստանի ազգային գրադարանը հյուրընկալելու է Վրաստանի Իլյա Ճավճավաձեի անվան ազգային գրադարանի պատվիրակությանը, որի կազմում կլինեն Վրաստանի ազգային գրադարանի տնօրեն Կոնստանտին Գամսախուրդիան, գրադարանային ռեսուրսների վարչության ղեկավար Լևան Թաքթաքիշվիլին և գրացուցակավորման բաժնի ղեկավար Բեկա Ղաժոնիան։
Այցի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի ազգային գրադարանի Ընդհանուր ընթերցասրահում բացել վրացական գրականության անկյուն, որն ուղղված է երկու երկրների գրադարանների և մշակութային հաստատությունների միջև համագործակցության նոր հարթակի ձևավորմանը։
Միջոցառման ընթացքում կկայանա համագործակցության հուշագրի ստորագրում։
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ
Ժամը 10:15-ին Հայ-ռուսական համալսարանի մշակույթի տանը (Հ.Էմինի 123) կկայանա II Ռուս-հայկական մեդիաֆորումի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառումը համատեղ կազմակերել են Հայ-ռուսական համալսարանը և Ռուսաստանի ԿԳ նախարարությունը։ Այս տարվա ֆորումի թեման է «Արհեստական բանականությունը մեդիայում. Սպառնալիքնե՞ր թե՞ նոր հնարավորություններ»։ Ֆորումին կմասնակցեն Ռուսաստանի տարբեր համալսարաններից քսան և Հայ-ռուսական համալսարան համալսարանի 80 ուսանողներ, կպատրաստեն համատեղ տեսանյութեր։ Ֆորումի շրջանակներում, որը կտևի մինչև նոյեմբերի 19-ը, կկայանան դասախոսություններ, վարպետության դասեր, պանելային քննարկումներ: +374 93 52 85 49։