Հայաստան

Անահիտ Մանասյանն ու Լաուրա Միլնը քննարկել են առաջիկա ծրագրերը

1 րոպեի ընթերցում

Անահիտ Մանասյանն ու Լաուրա Միլնը քննարկել են առաջիկա ծրագրերը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլնին:

Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկանում է ՀՀ ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել երկու հաստատությունների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ կարևորելով Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող ծրագրերը:

Զրուցակիցներն անդրադարձել են 2025 թվականին իրականացված համատեղ նախաձեռնություններին և քննարկել առաջիկա ծրագրերն ու համագործակցության հնարավոր նոր ուղիները։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել և խորացնել արդյունավետ համագործակցությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում