ՔՊ-ն խիստ մտահոգված է Բաքվում ընթացող դատավարությամբ և ԼՂ նախկին ղեկավարների նկատմամբ սահմանված պատժաչափերով

2 րոպեի ընթերցում

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է Բաքվում Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության և հայ մյուս գերիների գործերով հրապարակված պահանջված պատժաչափերին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողի հարցին, թե արդյոք այս զարգացումները համահունչ են խաղաղության գործընթացին և ինչ հնարավորություններ կան գերիների վերադարձի հարցում, Հովհաննիսյանը նշեց՝ գործընթացը խիստ մտահոգիչ է։

«Մենք հայտարարել ենք, ասել ենք, որ խորը մտահոգություններ ունենք Բաքվում տեղի ունեցող դատավարության վերաբերյալ։ Եվ այո, պետք է երկրորդեմ պարոն վարչապետին այն հարցում, որ ստեղծված խաղաղության մթնոլորտը պետք է նպաստավոր պայմաններ ստեղծի, որպեսզի կարողանանք լուծել Ադրբեջանում պահվող մեր բոլոր հայրենակիցների տուն վերադարձի հարցը»,- ասաց Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը նշեց, որ գերիների վերադարձը իշխանության համար առաջնահերթ խնդիր է, և այդ ուղղությամբ ամենօրյա աշխատանք է կատարվում։

«Հույս ունենք, որ առաջիկա խաղաղության գործընթացները կհեշտացնեն զարգացումները և այնպիսի միջավայր կստեղծեն, որ մեր բոլոր հայրենակիցները վերադառնան»,– հավելեց պատգամավորը։

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ մեղադրող կողմը պահանջել է ցմահ ազատազրկում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի, ինչպես նաև ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի համար։

Բացի այդ, դատախազը պահանջել է 20 տարվա ազատազրկում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի ու Փաշայան Մելիքսեթի համար։ Մյուս հայ գերիների նկատմամբ պահանջված պատժաչափերն են՝ Գարիկ Մարտիրոսյան՝ 19 տարի,Դավիթ Ալավերդյան՝18 տարի, Լևոն Բաբայան՝ 17 տարի, Վասիլի Բեգլարյան, Գուրգեն Ստեփանյան, Էդիկ Ղազարյան՝ 16 տարի։

Հայերեն English Русский Türkçe

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA