Չինաստան

Սի Ծինփինը Թաիլանդի նախագահի հետ հանդիպմանը կարևորել է ռազմավարական հարաբերությունների ամրապնդումը

2 րոպեի ընթերցում

Սի Ծինփինը Թաիլանդի նախագահի հետ հանդիպմանը կարևորել է ռազմավարական հարաբերությունների ամրապնդումը

Չինաստանը պատրաստ է ամրապնդել ռազմավարական հարաբերությունները Թաիլանդի հետ՝ հաջորդ 50 տարիներին ավելի մեծ առաջընթացի հասնելու համար։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը Թաիլանդի Մահա Վաչիրալոնգկոռն (Ռամա X) թագավորի հետ հանդիպման ընթացքում։

«Կանգնելով պատմական նոր մեկնարկային կետում՝ ես պատրաստ եմ Ձերդ Մեծության հետ միասին ղեկավարել միասնական ճակատագրի չին-թաիլանդական համայնքի կառուցումը՝ հաջորդ 50 տարիների ընթացքում ավելի մեծ առաջընթացի հասնելու համար», - մեջբերել է Սի Ծինփինի խոսքը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Չինաստանի ղեկավարը նաև կոչ է արել «ամրապնդել ռազմավարական համակարգումը»։ Նա նշել է պատրաստակամությունը «կայուն կերպով առաջ մղելու համագործակցությունը խոշոր նախագծերի շուրջ, ինչպիսին է չին-թաիլանական երկաթուղին, Թաիլանդից  բարձրորակ գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման ընդլայնումը, ինչպես նաև գործակցության զարգացումն արհեստական ​​բանականության, թվային տնտեսության և օդատիեզերական ոլորտներում»։ 

Մահա Վաչիրալոնգկոռնն իր հերթին հայտարարել է, որ «Թաիլանդի և Չինաստանի համագործակցությունը համագործակցություն է եղբայրների միջև»։ Նա հավելել է, որ թագավորությունը պատրաստ է «ակտիվորեն սովորել և յուրացնել Չինաստանի զարգացման փորձը»։

Միապետը պետական ​​այցով Չինաստանում կլինի նոյեմբերի 14-ից 19:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում