Նոյեմբերի 14-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

14 նոյեմբեր,  2025            

ՀՀ կառավարություն

Ժամը 12:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին Արևելագիտության ինստիտուտի միջոցառումների դահլիճում /Բաղրամյան պող.24/4, 11-րդ հարկ/ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպում է միջազգային աշխատաժողով՝ «Հարավային Կովկաս 2025» խորագրով։ Աշխատաժողովի շրջանակներում կքննարկվեն Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքականության փոխակերպումներին, դրանց վրա ներազդող ներքին և արտաքին գործոններին, Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական դինամիկային, ինչպես նաև ինքնության և քաղաքականության փոխազդեցությանը վերաբերող հարցեր։ Աշխատաժողովին մասնակցելու են ոլորտի լավագույն մասնագետները, որոնց ուսումնասիրությունը հիմնված է ամենօրյա մշտադիտարկման և բազմավեկտոր մեթոդաբանության վրա։ ՀՀ ԳԱԱ ԱԻ:

Ժամը 11:00-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի դահլիճում (Կոմիտաս 49/2) տեղի կունենա մամուլի ասուլիս: Թեման. իրանական սերուցքը, տարածվող ապատեղեկատվությունը, իրականությունը, ՍԱՏՄ գործառույթներն ու իրականացված վերահսկողությունը: Anush Arutyunyan:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10:00-ին «ԱՆԳԱ» հյուրանոցի դահլիճում /Երանդ Քոչար 35/ տեղի կունենա «Եվրասիական ինտեգրացիա եվ ՀՀ-ի տնտեսական զարգացման հեռանկարները» միջազգային կլոր սեղանը: Կլոր սեղանին կմասնակցեն ԵԱՏՄ բոլոր երկրների, ինչպես նաեւ Վրաստանի եվ Մոլդովայի հայտնի փորձագետներ ու գիտնականներ: Կլոր սեղանը կունենա երեք հարթակներ, այդ թվում. 1. ՀՀ տնտեսական զարգացման հեռանկարները եվ անվտանգության հարցերը: 2. Եվրասիական ինտեգրացիայի հումանիտար խնդիրներ, 3. ԶԼՄ-ները եվ երիտասարդական կազմակերպությունները, որպես ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիայի գործոն: 

Ժամը 11:00-ին առցանց կկայանա ՀՀ-ում բնապահպանական թեմայով հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքների ներկայացում: Հրավիրում ենք միանալու Հայաստանի բնակչության շրջանում 2024 թվականին անցկացված կլիմայի փոփոխության և բնապահպանական խնդիրների ընկալումներին վերաբերող հարցման արդյունքների առցանց ներկայացմանը։ Քննարկումը նախատեսված է քաղաքացիական հասարակության և մեդիա ոլորտի ներկայացուցիչների համար։ ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն: Հղում՝ https://us02web.zoom.us/j/81249932356?pwd=9p2BuNIah8RizPXKP4UJ9SxVjxpsNp.1
Հանդիպման ID՝ 812 4993 2356, գաղտնաբառ՝ 099721 Օրակարգ՝ https://drive.google.com/file/d/1ZndfKeo7VjBu81taXGkiQqK0ziusAfZo/ : Ծրագրի հաղորդակցության մասնագետ Նազենիկ Սարոյան, +37494173925

Մշակույթ

Ժամը 12:00-ին Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի կունենա Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի մեկնարկի մամուլի ասուլիսը։ Բանախոսներ՝ փառատոնի տնօրեն Կարո Բալյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյան, Ա.Ռայկինի անվան ռուսական պետական «Սատիրիկոն» թատրոնի գեղ.ղեկավար Կոնստանտին Ռայկին, Ա.Ռայկինի անվան ռուսական պետական «Սատիրիկոն» թատրոնի տնօրեն Ելիզավետա Գավրիլովա և բեմադրիչ Դորիան Ռոսսել (Շվեյցարիա)։ Բեյջերի, հարցերի և լուսաբանման համար 093 48 36 68 Արմինե Բրսոյան:

Ժամը 17:00-ին Ժամանակակից արվեստի թանգարանում կկայանա Արթուր Դուրգարյանի (Durgo) «6-րդ զգայարան» ցուցահանդեսի բացումը:

Ժամը 18:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի երիտասարդ արվեստագետ Դավիթ Քոչունցի «Դավիթ Քոչունց. պատմության նկարներ» ցուցահանդեսը: Սա ժամանակակից երիտասարդ արվեստագետներին նվիրված «Հեռապատումներ» ծրագրի երկրորդ նախագիծն է։ Վավերագրական լուսանկարների և սքրինշոթերի հիման վրա ստեղծված «Պատմության նկարները» ընդգրկում են ակնառու մարդկանց դիմանկարներ՝ Լուիս Բունյուել, Միշել Ֆուկո, Անդրեյ Սախարով, ինչպես նաև Հայաստանի ընթացիկ ճգնաժամային իրադարձություններին առնչվող դրվագներ, Մերլին Մոնրոյի թաղումը, սոցցանցերի ինֆլուենսերներ, հանցագործներ և ռոբոտներ։ 

Հայերեն Русский