Ձևավորվում է Կադաստրի կոմիտեի ղեկավարին կից հասարակական խորհրդի կազմը

2 րոպեի ընթերցում

Կարևորելով ՀՀ կադաստրի կոմիտեի գործունեության և իրականացվող ծրագրերի արդյունավետ կազմակերպման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցությունը՝ ձևավորվում է կոմիտեի ղեկավարին կից հասարակական խորհրդի կազմը։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարին կից հասարակական խորհրդի նպատակն է ապահովել բաց և ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձևավորում՝ խրախուսելով մասնակցային կառավարումը, շահառու խմբերին ներգրավել քաղաքականության մշակմանը և իրականացմանը, ապահովել հանրության հետ արդյունավետ ու թիրախային հաղորդակցություն:

Կադաստրի կոմիտեից հայտնում են՝ քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչները կամ ֆիզիկական անձինք, որոնք ցանկություն ունեն այս ձևաչափով ներկայացնել ոլորտում իրականացվող բարեփոխումների, ծրագրերի ու նախաձեռնությունների վերաբերյալ իրենց դիտարկումներն ու առաջարկները, կարող են խորհրդին անդամակցելու հայտերը ներկայացնել կոմիտե՝ grigoryan.andranik@cadastre.am էլեկտրոնային հասցեին։

Հարցերի դեպքում զանգահարել՝ 060474132 հեռախոսահամարով։

Հայտեր ներկայացնող քաղաքացիական հասարակության կազմակերպությանը և ֆիզիկական անձին ներկայացվող պահանջները և հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը կարող եք տեսնել ուղեցույցում

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2025 թվականի դեկտեմբերի 1-ն է։

Հայերեն

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան