Դեսպան Մկրտչյանը մասնակցել է ԱՄՆ նախագահի առանձնատանը կազմակերպված միջոցառմանը, շփվել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ
1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի առանձնատանը կազմակերպված «Վետերանների ազգային օրվան» նվիրված միջոցառմանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Նշվում է, որ միջոցառմանը ներկա են եղել ԱՄՆ կառավարության տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, հանրային գործիչներ, վետերաններ և հոլիվուդյան աստղեր։
Միջոցառման ընթացքում «ԱՄՆ Դաշնային իրավապահ մարմինների ասոցիացիան» պարգևներ է հանձնել դաշնային կառույցների ղեկավարներին և վետերաններին:
Դեսպանը շփումներ է ունեցել տարբեր պաշտոնատար անձանց հետ, այդ թվում՝ ԱՄՆ ներքին անվտանգության քարտուղար Քրիստի Նոյեմի, ԱՄՆ Մաքսային և Իրավապահ Ծառայությունների (ICE) տնօրեն Թոդ Լայոնսի, ԱՄՆ սահմանային հարցերի պատասխանատու (Border Czar) Թոմ Հոմանի, ԱՄՆ Գաղտնի ծառայության տնօրեն Սին Քուրանի հետ:
Դեսպանության հաղորդմամբ՝ գալա երեկոյի ժամանակ դեսպանը կարճատեւ շփումներ է ունեցել նաև հայկական ծագմամբ ամերիկացի ձեռնարկատեր, Valuetainment-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Բեթ-Դեյվիդի, Fox News-ի հայտնի մեկնաբան և հաղորդավար Թայրուսի և այլ անձանց հետ: