Նոյեմբերի 13-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

13 նոյեմբեր,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին ՀՀ ԱԺ-ում աշխատանքը կշարունակի Ազգային ժողովի հերթական նիստը: 

Պետական կառույցներ

Ժամը 14:00-ին Տիգրան Մեծի պող. 4 հասցեում (2-րդ հարկի դահլիճ) տեղի կունենա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստը, որի օրակարգում կքննարկվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիան դադարեցնելու մասին հարցը։ հեռ. +374 94 068506: 

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 09:30-ին Ֆրանսիական համալսարանի Ա դահլիճում (Դավիթ Անհաղթի 10, ամֆիթատրոն) Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտը (RWI), համագործակցությամբ Հայաստանում ֆրանսիական համալսարանի (UFAR) և Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի հետ, կազմակերպում է «Մարդու իրավունքների հետազոտություն Հայաստանում. արդի և նոր ձևավորվող հիմնախնդիրներ» խորագրով երրորդ երկօրյա միջազգային գիտաժողովը։ Բացման խոսք՝ ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Էվա Սունդքուիստ, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզի, Ռաուլ Վալենգբերի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլն, Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անահիտ Սիմոնյան: 098 061798:

Ժամը 09:30-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (Մանուկյան դահլիճ) կկայանա աշխատաժողով՝ «Շրջանավարտների հետագծի ուսումնասիրություն. ի՞նչ է այն և ինչպե՞ս է իրականացվում» թեմայով։ Միջոցառման կազմակերպիչներ՝ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն (ՈԱԱԿ) և Եվրոպական կրթական հիմնադրամ (ETF)։ Աշխատաժողովին հանդես կգա ETF-ի փորձագետը, ինչպես նաև կիրականացվեն աշխատանքներ՝ Հայաստանի համար շրջանավարտների հետագծի ուսումնասիրության ճանապարհային քարտեզի մշակման ուղղությամբ։ Մասնակիցներ՝ բուհերի և քոլեջների ներկայացուցիչներ։ ՈԱԱԿ, +374 10 229145: 

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս. «Մեծ Մերձավոր Արևելքը և Հայաստանը» թեմայով: Մերձավոր Արևելքի անկայուն իրավիճակը ազդում է նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա։ Չնայած մի շարք միջազգային խաղացողների և անձամբ ԱՄՆ նախագահի փորձերին, Մեծ Մերձավոր Արևելքում ցնցումները չեն նվազում։ Ի՞նչ պետք է անի Հայաստանն այս իրավիճակում։ Նոր աշխարհակարգ է ծնվում, աշխարհի նոր քաղաքական դաշտում որտե՞ղ է մեր երկրի տեղը, այս մասին կխոսի Հայաստանի արևելագետների միության խորհրդի անդամ, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Կարեն Միրզոյանը։

Մշակույթ

Ժամը 17:00-ին Հայաստանի նկարիչների միությունում /2-րդ հարկ/ կկայանա նկարիչ-ձևավորող Հռիփսիմե Մարգարյանի անհատական ցուցահանդեսի բացումը։ 

Ժամը 18:00-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գրադարանում կկայանա մամուլի ասուլիս, հուշագրի ստորագրում Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Զարգացման հիմնադրամի, CEDS ՀԿ-ի և Live DMA՝ կենդանի երաժշտական վայրերի եվրոպական ցանցի միջև: Ռեզոնանս նախագծի շրջանակում Հայաստան են ժամանում  KeepOn LIVE Իտալիայի կենդանի երաժշտական ակումբների և փառատոնների ասոցիացիայի գործադիր տնօրեն Ֆեդերիկո Ռազետտին, ինչպես նաև Live DMA՝ կենդանի երաժշտական վայրերի եվրոպական ցանցի համանախագահը և միջոցառումների կազմակերպիչ ու KeepOn LIVE ծրագրերի ղեկավար Գայանե Կևորկեանը։ Նրանք կմասնակցեն «Կենդանի երաժշտության ոլորտի զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով պանելային քննարկմանը: ՌԵԶՈՆԱՆՍ նախագիծ, 055 68 30 13:

Հայերեն Русский