Քաղաքականություն

Օգոստոսի 8-ից հետո սահմանազատման գործընթացը շարունակելու երկկողմ խթան կա. ՀՀ փոխվարչապետ

2 րոպեի ընթերցում

Օգոստոսի 8-ից հետո սահմանազատման գործընթացը շարունակելու երկկողմ խթան կա. ՀՀ փոխվարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնությունը հանգեցրել է նրան, որ սահմանազատման գործընթացը շարունակելու երկկողմ խթան կա: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե արդյոք օգոստոսի 8-ի համաձայնագրի դրույթներն ու սահմանազատման գործընթացը փոխկապակցված են:

«Գլոբալ իմաստով, ինչ խոսք: Օգոստոսի 8-ի իրադարձությունը միանգամից հանգեցրեց նրան, որ երկկողմ ստիմուլ կա՝ սահմանազատման գործընթացը շարունակելու: Եվ դա, ըստ էության, քննարկվում է: Բացի այդ՝ ավելի կոնկրետացան խոսակցություններն այն մասին, թե ենթակառուցվածքներն ինչ դիրք կունենան, և դիրքերից կախված՝ որ հատվածները մենք պետք է սահմանազատենք, որ նույնիսկ նախագծային աշխատանքները սկսելու համար աշխատանքի բազա ունենանք: Երկուսն էլ սահմանազատում է: Բայց հնարավոր է, որ արտահերթ սահմանազատվելիք հատվածներ ունենանք, որ TRIPP-ի ենթակառուցվածքային զարգացմանը նպաստենք»,-ասաց Գրիգորյանը:

Նա վստահ է, որ անկախ դրանից՝ երկու երկրների սահմանազատման հարցերով հանձնաժողովները կշարունակեն գործընթացը:

Գրիգորյանը հայտնեց, որ կոնտակտներ կան Ադրբեջանի իր գործընկերոջ հետ: Նա հիշեցրեց սեպտեմբերին կայացած փոխայցելությունների մասին, որոնք կապված էին TRIPP-ի հետ կապված սահմանազատման հնարավոր գործընթացի հետ: Բայց նաև առանձին աշխատանքային կոնտակտներ կան, որոնք վերաբերում են սահմանազատման գործընթացի շարունակությանը: Գրիգորյանի գնահատմամբ՝ այդ կոնտակտները կառուցողական են: 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում