Հայաստան

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է զորահանդեսի կազմակերպման նպատակահարմարությանը

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է զորահանդեսի կազմակերպման նպատակահարմարությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է զորահանդեսի կազմակերպման նպատակահարմարությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը նշեց, որ զորահանդես անցկացնելու հարցի շուրջ կան տարբեր կարծիքներ։

«Կան կարծիքներ, որ դա պետք է անել, կան կարծիքներ, որ պետք չէ՝ ամենատարբեր նկատառումներով։ Այո, Ադրբեջանում տեղի ունեցած զորահանդեսից հետո թեման Հայաստանում էլ է ակտիվացել։ Մենք կենտրոնացած ենք խաղաղության և խաղաղության օրակարգի վրա, բայց նաև հասկանում ենք, որ հանրությունը պետք է ունենա տեղեկատվական անվտանգություն, որպեսզի սխալ տեղեկություններ չտարածվեն»,- ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ եթե որոշում կայացվի զորահանդես կազմակերպելու մասին, այն կարող է լինել շատ տպավորիչ։

Խոսելով զինտեխնիկայի ձեռքբերումները քաղաքացիներին ցուցադրելու նախաձեռնության մասին՝ վարչապետը նշեց, որ քաղաքացիների արձագանքը մեծ է, և արդեն բազմաթիվ խմբեր դիմել են՝ մասնակցելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում