Իրան

Լավրովը և Արաղչին քննարկել են երկկողմ հարաբերությունները, Մերձավոր Արևելքը

2 րոպեի ընթերցում

Լավրովը և Արաղչին քննարկել են երկկողմ հարաբերությունները, Մերձավոր Արևելքը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի նրա պաշտոնակից Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանի խնդիրները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։ 

«Լավրովը և Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների զարգացումը, առաջին հերթին՝ պաղեստինաիսրայելական կարգավորման գործում, և այս խնդրի քննարկումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ինչպես նաև իրադրությունը ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդում, որտեղ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան փորձում են հակաիրանական արշավ սանձազերծել», - նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Երկու նախարարները նաև կոչ են արել Աֆղանստանին ու Պակիստանին շարունակել երկխոսությունը սահմանային բախումներից հետո։ 

«Նախարարները ողջունել են Քաբուլի և Իսլամաբադի միջև Կատարի և Թուրքիայի իշխանությունների միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությունը՝ աֆղանապակիստանյան սահմանային շրջանում փոխադարձ հրադադարի և փոխհրաձգությունները դադարեցնելու շուրջ։ Նրանք կոչ են արել շարունակել երկխոսությունը երկու բարեկամ պետությունների միջև՝ տարաձայնությունները քաղաքական ու դիվանագիտական ​​միջոցներով լուծելու համար՝ ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման», - հավելել են ՌԴ ԱԳՆ-ում։

Լավրովը և Արաղչին նաև կարծիքներ են փոխանակել երկկողմ հարաբերությունների մի շարք հարցերի շուրջ և վերահաստատել փոխադարձ հանձնառությունը՝ անվերապահորեն իրականացնել հոկտեմբերի 2-ին ուժի մեջ մտած Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում