Եվրոպա

Լեհաստանը վերջնականապես որոշել է չընդունել միգրանտներին ԵՄ միգրացիայի պայմանագրի համաձայն

1 րոպեի ընթերցում

Լեհաստանը վերջնականապես որոշել է չընդունել միգրանտներին ԵՄ միգրացիայի պայմանագրի համաձայն

Լեհաստանը հրաժարվում է իր երկրում ընդունել և վերաբնակեցնել միգրանտներին Եվրամիության միգրացիոն պայմանագրի համաձայն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Դոնալդ Տուսկը։

«Լեհաստանը չի ընդունելու միգրանտներին միգրացիոն պայմանագրի համաձայն: Եվ չի վճարելու դրա համար։ Սա վերջնականապես որոշված ​​է։ Մենք գործում ենք, ոչ թե խոսում», - գրել է Տուսկը X սոցիալական հարթակում։

Ավելի վաղ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին և արտգործնախարար Մարցին Կերվինսկին հայտարարել էին Լեհաստանում ԵՄ-ի միգրացիոն պայմանագրի իրագործմանը հակազդելու մտադրության մասին։

Այս շաբաթ լեհական լրատվամիջոցները հաղորդել են, որ Լեհաստանը, ինչպես նաև Ավստրիան, Բուլղարիան, Չեխիան, Խորվաթիան և Էստոնիան հայտեր են պատրաստում հաջորդ տարի միգրանտների վերաբնակեցումից լրիվ կամ մասնակի ազատվելու համար, ինչը նախատեսված է ԵՄ-ի ապաստան տրամադրելու և միգրացիայի մասին պայմանագրով։ 

Լեհ-բելառուսական սահմանին դադարեցվել է միջազգային պաշտպանության համար օտարերկրացիներից դիմումների ընդունումը։ Լեհաստանի կառավարության համապատասխան որոշումը, որի գործողության ժամկետը 60 օր է, ուժի մեջ է մտել 2025 թ. մարտի 27-ին և հետագայում երկարացվել Սեյմի կողմից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում