2 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
12 նոյեմբեր, 2025
ՀՀ ԱԺ
Ժամը 10:00-ին ՀՀ ԱԺ-ում աշխատանքը կշարունակի Ազգային ժողովի հերթական նիստը:
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 09:30-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կկայանա «Robust Armenia 2025» կոնֆերանսը՝ «Արդյունավետությունը՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալին» թեմայով: Կոնֆերանսի ընթացքում երկու պանելային քննարկում կլինի՝ տարբեր ոլորտներ ներկայացնող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ելույթ կունենան՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը, Էվոկաբանկի կորպորատիվ վարկավորման վարչության ղեկավար Կարեն Վարդանյանը, Team Telecom Armenia ընկերության փոխտնօրեն Արամ Բարսեղյանը, «Ավտո Գելլրի» ՓԲԸ հիմնադիր-տնօրեն Գեւորգ Գեւորգյանը:
Մամուլի ակումբներ
Ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտմեդիոն հարթակի միացմամբ կկայանա Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան-Աստանա տեսակամուրջ՝ «ԵԱՏՄ թվային նախագծերը» թեմայով: Ո՞ր ուղղությունները կարող են դառնալ ԵԱՏՄ երկրներում արդյունաբերության թվային փոխակերպման խթանիչներ: Ի՞նչ թարմացումներ են արվել «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հարթակում։ Որքանո՞վ է հաջողվում զարգացնել արհեստական բանականության ոլորտի նախագծերը: Եվրասիական զարգացման բանկի ո՞ր նախաձեռնություններն են ուղղված ԵԱԶԲ-ի անդամ պետությունների փոխկապակցվածության ամրապնդմանը, ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը կպատասխանի այս հարցերին:
Մշակույթ
Ժամը 18:00-ին Առնո Բաբաջանյան hամերգասրահում /Աբովյան2/ շրջանառության է դրվելու մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Օֆելյա Համբարձումյանի ծննդյան 100-ամյակը» թեմային: Մարման արարողությանը կհաջորդի համերգային երեկո: