Անկլավների փոխանակման հարց այս փուլում չի կարող լինել, քանի դեռ անկլավները սահմանազատված չեն. Խանդանյան

3 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մեկնաբանել է ադրբեջանական կողմի հետ անկլավների հարցում փոխանակման հնարավորության շուրջ հնչող հայտարարությունները՝ նշելով, որ փոխանակման թեման այս փուլում օրակարգում լինել չի կարող։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում Խանդանյանը նշեց, որ անկլավների հարցը բազմիցս քննարկված է և պետք է լուծվի բացառապես սահմանազատման գործընթացի շրջանակում։ 

«Կա այդպիսի հարց, և այն պետք է հասցեագրվի սահմանազատման գործընթացի շրջանակներում։ Այսինքն՝ այստեղ թաքցնելու որևէ թեմա չկա։ Փոխանակման հարցն այս փուլում չի կարող դիտարկվել, որովհետև նախ պետք է անկլավները սահմանազատվեն։ Թե երբ դա տեղի կունենա, հայտնի չէ, քանի որ սահմանազատման գործընթացը դեռ պետք է շարունակվի, և այն ունի իր տրամաբանությունը»,-նշեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ սահմանազատման գործընթացը համալիր է և ենթադրում է մի քանի փուլ՝սահմանազատում, համապատասխան արձանագրությունների հաստատում, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի մասին պայմանագրի կնքում, դրա վավերացում, սահմանագծման աշխատանքների իրականացում։  

«Հետո արդեն Հայաստանը և Ադրբեջանը պետք է որոշեն, թե ինչպես են անդրադառնալու անկլավների թեմային։ Եթե որևէ փուլում որոշվի, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է տարածքներով փոխանակվեն, ապա Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ դա չի կարող իրականացվել առանց հանրաքվեի․ այդ հարցի համար պետք է հանրաքվե»,-ընդգծեց Խանդանյանը։ 

Լրագրողների դիտարկմանը՝ ադրբեջանական կողմից ներկայացե՞լ են արդյոք անկլավների վերաբերյալ իրավական հիմքերը, Խանդանյանը պատասխանել է, որ դրանք պետք է ներկայացվեն սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներում։

Նա հիշեցրեց, որ հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերին և վերաբերել է TRIPP նախագծին, իսկ անկլավների հարցը, ինչպես ենթադրում է Խանդանյանը, կքննարկվի հետագա նիստերում։ 

«Այս հարցն ամբողջությամբ հանձնաժողովների տիրույթում է։ Այստեղ որևէ քաղաքական կամ աշխարհաքաղաքական ենթատեքստ չկա»,-եզրափակեց Խանդանյանը։  

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինչպես Ադրբեջանի վերահսկողության տակ կան Հայաստանի տարածքներ, այնպես էլ Հայաստանի վերահսկողության տակ կան Ադրբեջանի տարածքներ։ Վարչապետը շեշտել էր, որ այդ հարցը պետք է լուծվի երկու երկրների միջև սահմանազատման աշխատանքների միջոցով։ 

Հայերեն English Español Русский Türkçe 中文

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA