ՀՀ էկոնոմիկայի նախարարը Սաուդյան Արաբիայի Հանրային ներդրումային հիմնադրամում քննարկել է համագործակցության հնարավորությունները
1 րոպեի ընթերցում

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Սաուդյան Արաբիայի Հանրային ներդրումային հիմնադրամում (PIF) հանդիպել է արքայազն Սաուդ բին Սուլթան Ալ Սաուդի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գևորգ Պապոյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Հանրային Ներդրումային Հիմնադրամը (PIF) Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամն է՝ աշխարհում ամենամեծերից մեկը։ Կառավարում է ավելի քան 900 միլիարդ ԱՄՆ դոլարի ակտիվներ։ Հիմնադրամը ներդրումներ է կատարում տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, էներգետիկայի, տուրիզմի և սպորտի ոլորտներում՝ լինելով աշխարհի հինգ խոշորագույն պետական ներդրումային հիմնադրամներից մեկը։
Հանդիպման ընթացքում քննարկեցինք հիմնադրամի կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները»,- գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։