Տնտեսություն

Հայաստանն ու Սաուդյան Արաբիան քննարկել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Սաուդյան Արաբիան քննարկել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ռիադում հանդիպել է Սաուդյան Արաբիայի Թագավորության էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆայսալ Ալիբրահիմի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ 

Քննարկվել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ տեխնոլոգիաների, էներգետիկայի, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։

Սաուդյան Արաբիայի նախարարը հետաքրքրություն է հայտնել՝ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով համագործակցության հուշագրի և այլ փաստաթղթերի ստորագրման մասով, որոնց իրագործման ուղղությամբ կանցկացվեն երկկողմ աշխատանքներ։ 

Նախարար Գևորգ Պապոյանն իր գործընկերոջն է ներկայացրել նաև TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունները, ինչպես նաև Հայաստանի ներդրումային միջավայրը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում