Նոյեմբերի 11-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

11 Նոյեմբերի, 2025

ԱԺ 

Ժամը 10։00-ին ԱԺ նիստերի դահլիճում կմեկնարկի հերթական նիստը։ 

Պետական կառույցներ

Ժամը 10:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի կունենա միջոցառումների համալիր փաթեթի իրականացման վերաբերյալ երկխոսություն։ Միջոցառումը կազմակերպվում է ՀՀ ԱԳ նախարարության և Եվրոպայի խորհրդի համատեղ նախաձեռնությամբ։ Ակնկալվում է, որ միջոցառման բացմանը խոսքով հանդես կգան ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, ԵԽ ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխը, ՀՀ ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը, ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր տնօրինության տնօրեն Քլեր Օվեյը, ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի տնօրեն Կլաուդիա Լուչիանին, ԵԽ Գենդերային հավասարության բաժնի ղեկավար Կատերինա Բոլոնեզեն։ Առանձին մամուլի ասուլիս չի նախատեսվում։ Աննա Սահակյան, հեռ. +374 93 367838: 

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային կցորդ, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն Դավիդ Տյուրսի, Newmag հրատարակչության հիմնադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանի ասուլիսը։ Թեմա. Երևանը դառնում է ֆրանսալեզու գրականության մայրաքաղաք. կանցկացվի Francofest 2025 միջազգային փառատոնը և Գոնկուր Հայաստանը։

Ժամը 13:00-ին Ավ.Իսահակյանի տուն-թանգարանում /Զարոբյան 20/ Ավ.Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների համալիր ծրագրի շրջանակում շրջանառության մեջ է դրվելու Ավ.Իսահակյանի 150-ամյակին նվիրված 1 նամականիշով գեղաթերթիկը: Կենտրոնական բանկի կողմից թանգարանի ֆոնդին կտրամադրվի մեծանուն հային նվիրված հուշադրամը: Միջոցառման ընթացքում կցուցադրվեն Ավ.Իսահակյանի կենդանության օրոք նկարահանված բացառիկ կադրեր, ինչպես նաև՝ «Աբու Լալա Մահարի» պոեմի պարսկերեն-հայերեն տարբերակի շնորհանդեսը, որի առթիվ ներկա կլինեն ներկայացուցիչներ՝ Թեհրանում Հայաստանի դեսպանատնից և  Հայաստանում Իրանի դեսպանատնից։ Միջոցառմանը ներկա կլինի ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, գերատեսչություններից մի շարք ներկայացուցիչներ: Հեռ. (+374 10) 56-24-24, 58-73-80:        

Ժամը 09:00-ից Մերիդիան կենտրոնում (Ոսկերիչների 1) իր երկօրյա աշխատանքը կսկսի «FinnoWay Armenia» միջազգային PLUS-ֆորումը։ Հարթակը միավորում է ֆինանսական տեխնոլոգիաների, բանկային ոլորտի, ԱԲ և տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ներկայացուցիչներին: Ֆորումին կքննարկվեն թվային փոխակերպմանը, ֆինանսական նորարարությանն առնչվող թեմաներ և համագործակցության հնարավորությունները։ ՀՀ ԿԲ,+374 10 592 592 (0702):

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 17:00-ին «Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոնի VIP սրահում կկայանա հանրային-քաղաքական հիմնախնդիրների վերաբերյալ սոցիոլոգիական հարցումների արդյունքների ներկայացում։ Հետազոտության արդյունքում դուրս են բերվել հետևյալ հարցերի վերաբերյալ ընկալումները. որքա՞ն է ՀՀ տարբեր կառույցների աշխատանքից գոհունակությունը, ՀՀ իշխանությունները ճի՞շտ, թե՞ սխալ արտաքին ու ներքին քաղաքականություն են վարում, Հայաստանը ո՞ր երկրի հետ պետք է ռազմադաշնակցային հարաբերություններ ձևավորի։ «ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամ, +374 55 356 386:

Հայերեն Русский