Լուկաշենկոն սպառնացել է բռնագրավել Բելառուսի տարածքում մնացած լիտվական բեռնատարները

2 րոպեի ընթերցում

Բելառուսը պատրաստ է առաջիկա ժամերի ընթացքում վերսկսել աշխատանքը Լիտվայի հետ սահմանային անցակետերում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով բելառուսական «Բելտա» գործակալությունը, այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Ուզում եմ հայտարարել, որ մենք պատրաստ ենք սահմանի բացմանը։ Մենք այն չենք փակել։ Մի քանի ժամվա ընթացքում այն մեր կողմից կարող է վերսկսել աշխատանքը։ Սահմանապահները պատրաստ են դրան»,- ասել է նա։ 

Լուկաշենկոն չի բացառել, որ Բելառուսի տարածքում մնացած լիտվական բեռնատարները կարող են առգրավվել, եթե դրանց հետ կապված իրավիճակը չկարգավորվի։ Նրա խոսքով՝ լիտվական բոլոր մեքենաները հավաքված են և գտնվում են հսկողության տակ։ «Տրանսպորտային միջոցները հավաքվել են և հսկողության տակ են։ Դրանք պահողները, կարծեմ, օրական 120 եվրո են խնդրել։ Բազմապատկեք այնտեղ կանգնելու օրերի քանակը 120 եվրոյով։ Վճարեք և վերցրեք տրանսպորտային միջոցները և դրանց բեռը։ Եթե դա չարվի առաջիկա մի քանի օրերի ընթացքում, մենք որոշում կկայացնենք մեր օրենքներին համապատասխան, ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցների բռնագրավումը։ Դրանք չեն կարող ճանապարհներին մնալ», - ասել է Լուկաշենկոն՝ նշելով, որ խոսքը հազարից ավելի բեռնատարների մասին է։

Եվրոպա

Լիտվայի կողմից սահմանը փակելու պատճառով ավելի քան 1000 բեռնատար է կուտակվել բելառուսական կողմում

Ավելի վաղ հայտարարություն էր տարածել Բելառուսի ԱԳՆ-ն՝ հայտնելով, որ Լիտվայի կողմից սահմանը փակելու որոշումից հետո 1100 բեռնատար մնացել է բելառուսական կողմում։ 

Հոկտեմբերի 29-ին Լիտվան մեկ ամսով փակել է Բելառուսի հետ իր ճանապարհային սահմանը։ Պատճառը իրենց երկրի օդային տարածք Բելառուսից ապօրինաբար մտնող մաքսանենգ օդապարիկներն էին։ Ի պատասխան այս քայլի՝ հոկտեմբերի 31-ին Բելառուսն արգելել է Լիտվայում գրանցված բեռնատարներին և տրակտորներին երթևեկել իր ավտոճանապարհներով։

Հայերեն Русский

ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցություններում նոր միջնորդ չկա. Էսմայիլ Բաղայի

Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները

ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանի նախագահի ընտրության փակ քվեարկությունը

«էլեն-Ակվա» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 8 հազար մարդ մնում է տարհանման կենտրոններում

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

Վաշինգտոնի նահանգում անտառային հրդեհներն առնվազն 600 շինություն են ոչնչացրել. AP

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը

Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն այն կարգավիճակն է, որն առավել ուղիղ առնչվում է վարչապետի աշխատանքային առաջնահերթությունների հետ. Փաշինյանը ներկայացրել է Մակունցին