Լիտվայի կողմից սահմանը փակելու պատճառով ավելի քան 1000 բեռնատար է կուտակվել բելառուսական կողմում

2 րոպեի ընթերցում

Լիտվայի կողմից Բելառուսի հետ սահմանը միակողմանի փակելու որոշման հետևանքով բելառուսական կողմից սահմանին կուտակվել են ավելի քան 1100 բեռնատար մեքենաներ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Բելառուսի ԱԳՆ հայտարարության մեջ։

Բենյակոնի և Կամեննի Լոգ սահմանային անցակետերի մուտքերի մոտ կենտրոնացած տրանսպորտային միջոցների անվտանգությունն ապահովելու համար Բելառուսը որոշել է դրանք տեղափոխել Կոտլովկա սահմանային անցակետի մոտ գտնվող հատուկ կայանատեղիներ։

Նախարարության տվյալներով՝ մարդասիրական նկատառումներից ելնելով՝ վարորդներին հնարավորություն է տրվել լքել Բելառուսը և վերադառնալ իրենց մշտական ​​բնակության վայրերը, մինչև Լիտվան կորոշի ամբողջությամբ վերաբացել սահմանը։ Արտաքին գործերի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել օգնել այն վարորդներին, ովքեր տարբեր պատճառներով չեն կարողանում լքել Բելառուսը։ 

Եվրոպա

Լիտվան փակում է Բելառուսի հետ սահմանը

Հոկտեմբերի 29-ին Լիտվան մեկ ամսով փակել է Բելառուսի հետ իր ճանապարհային սահմանը։ Պատճառը իրենց երկրի օդային տարածք Բելառուսից ապօրինաբար մտնող մաքսանենգ օդապարիկներն էին։ Ի պատասխան այս քայլի՝ հոկտեմբերի 31-ին Բելառուսն արգելել է Լիտվայում գրանցված բեռնատարներին և տրակտորներին երթևեկել իր ավտոճանապարհներով։

Հայերեն Русский

Հարավային Կովկասում ընդհանուր էկոհամակարգերը հիմք են ծառայում տարածաշրջանային ավելի սերտ գործակցության և կայուն զարգացման համար. Իրակլի Կոբախիձե

ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրել է 461 միլիոն 414 հազար դրամ

ՀՀ ՆԳ նախարարը վստահեցնում է՝ COP17-ի անվտանգային բարձր մակարդակն ապահովելու համար արվել է առավելագույնը

Ղրղզստանն աջակցում է Հայաստանին՝ լեռնային և քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի կենսաբազմազանության երևանյան հարթակ ստեղծելու հարցում. Ժապարով

Իրանը կենսաբազմազանության հազարավոր տեսակների բնօրրանն է. Փեզեշքիանի ելույթը՝ COP17-ի Առաջնորդների գագաթնաժողովում

Չինաստանն անիրատեսական է համարել միջուկային զինաթափման շուրջ ԱՄՆ-ի պահանջը

Դդմաշենի միջնակարգ դպրոցի թիմը հաղթող է ճանաչվել ֆուտզալի մարզային փուլի մրցումներում

Մակրոնը Զելենսկու հետ հանդիպմանը վերահաստատել է վճռականությունն Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հարցում

Tesla-ն ներկայացրել է թռչող ավտոմեքենա

Բելգիան մտադիր է մինչև տարեվերջ Ուկրաինային մատակարարել տասը F-16 կործանիչ