Միացյալ Նահանգներ

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարն այցելել է Չինաստան

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարն այցելել է Չինաստան

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) տնօրեն Քեշ Պատելն անցյալ շաբաթ այցելել է Չինաստան ֆենտանիլի վերաբերյալ բանակցությունների նպատակով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով թեմային ծանոթ երկու աղբյուրների։

Նշվում է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենը Պեկին է ժամանել նոյեմբերի 7-ին և շուրջ մեկ օր տևած այցի շրջանակում հանդիպումներ ունեցել չինացի պաշտոնյաների հետ։ Այցի մասին թե՛ ամերիկյան, թե՛ չինական կողմը որևէ հայտարարություն չի արել։ 

Դեռևս հոկտեմբերի վերջին CBS-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր Պատելի՝ նոյեմբերին Չինաստան այցելելու ծրագրերի մասին։

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի այցը տեղի է ունեցել Չինաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների միջև Կուալա Լումպուրում վերջերս կայացած հանդիպումից հետո։ Այդ բանակցությունների արդյունքում ԱՄՆ-ն վերացրել է չինական ապրանքների վրա դրված 10% «ֆենտանիլի մաքսատուրքը»։ Չինական ապրանքների վրա 24% փոխադարձ մաքսատուրքը նույնպես կասեցվել էր մեկ տարով։

ԱՄՆ նախագահ Թրամփը բանակցություններից հետո լրագրողներին ասել էր, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը խոստացել է աշխատել՝ դադարեցնելու ֆենտանիլի հոսքը ԱՄՆ, որտեղ այդ մահացու սինթետիկ օփիոիդի օգտագործման ու գերդոզավորման հետևանքով մեծ թվով մահեր են գրանցվում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում