Նոյեմբերի 10-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան 24, 1-ին հարկ) գիտական հանրությունը կնշի Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրը։ Միջոցառման շրջանակում տեղի կունենա «ՀՀ ԳԱԱ 2025թ. մրցանակ» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը։ Նաև տեղի կունենա Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական պետական մրցանակի դրամական միջոցների շրջանակում հայտարարված մրցույթի հավաստագրերի հանձնման արարողությունը։ «Գիտության աշխարհում» հանդեսի 20-ամյակի առթիվ շնորհակալագրեր կհանձնվեն առավել ակտիվ հեղինակներին։ ՀՀ ԳԱԱ:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

10։00-ին ԹՈՒՄՈ կենտրոնում տեղի կունենա հերթական «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» հանդիպումը: Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում Յունիսեֆ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ոլորտի և միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչներ:

Մամուլի ակումբներ

ժամը 12։00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանի ասուլիսը։

ԹԵՄԱ- Էներգախնայողության միջազգային օրվան ընդառաջ․ իրականացվող ծրագրերն ու առաջիկա անելիքները։

Հրավիրում ենք լուսաբանման:

+374 91 62 18 38

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան