Արարատի մարզում կատարված խուզարկություններով հայտնաբերվել է մեծ քանակությամբ ապօրինի զենք ու զինամթերք
1 րոպեի ընթերցում

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերքի շրջանառության հատկանիշներով քրեական վարույթի շրջանակում նոյեմբերի 7-ին իրականացված խուզարկություններով հայտնաբերվել է մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք, ռազմամթերք, թմրամիջոց և այլ արգելված առարկաներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրին Քննչական կոմիտեից։
ՔԿ-ից հայտնում են, որ ՆԳՆ ոստիկանությունից ստացված օպերատիվ տեղեկատվության հիման վրա ՆԳՆ ծառայողների հետ համատեղ կատարվել է մեկ տասնյակից ավելի խուզարկություն, ինչի արդյունքում առգրավվել են ապօրինի պահվող զինատեսակներ և զինամթերք։ Գործով ձերբակալվել է 8 անձ։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
Կարդացեք հոդվածը` Русский