Մոսկվան պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին. ՌԴ ԱԳՆ

3 րոպեի ընթերցում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել ակտիվորեն մասնակցել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, որի համատեքստում ընդգրկված են խաղաղության պայմանագրի նախապատրաստումն ու ստորագրումը, պետական սահմանի սահմանազատումն ու հետագա սահմանագծումը, ինչպես նաև տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռուսական կողմը նաև ընդգծում է, որ պատրաստ է համագործակցել «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակում՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության ձևավորմանը նպաստելու համար։ 

ՌԴ ԱԳՆ-ն իր հայտարարությունում ողջունում է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կողմից խաղաղության պայմանագրի նախագծի նախաստորագրումը՝ այն գնահատելով որպես կարևոր առաջընթաց երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։ 

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը միաժամանակ ընդգծում է, որ 2020–2022 թթ. բարձր մակարդակով ընդունված եռակողմ (Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան) բոլոր պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ և չեն կորցրել իրենց արդիականությունը։ ՌԴ ԱԳՆ-ի ձևակերպմամբ՝ այդ պայմանավորվածությունները «կազմում են խաղաղ գործընթացի ճանապարհային քարտեզը»։

Հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ փաստաթղթերը ներառում են խաղաղության պայմանագրի ուղղությամբ աշխատանքների շարունակություն, պետական սահմանի սահմանազատում և հետագա սահմանագծում, տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի բացում, համագործակցության խորացում «3+3» տարածաշրջանային հարթակի շրջանակում։ 

Ռուսաստանի ԱԳՆ-ն հավելել է, որ Երևանն ու Բաքուն դեռևս ունեն անելիքներ՝ երկկողմ հարաբերությունների կարգավորմանն անդառնալի բնույթ հաղորդելու համար։ Դրանք ներառում են խաղաղության պայմանագրի ստորագրումը, հաղորդակցությունների վերականգնումը, սահմանային գործընթացների արդար և փոխընդունելի ավարտը, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների միջև արդյունավետ շփումների հաստատումը։

Ռուսական կողմի գնահատմամբ՝ խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումը, հաղորդակցությունների վերականգնումը և սահմանազատման գործընթացի ավարտը ձեռնտու են Հարավային Կովկասի երկրներին և տարածաշրջանի անմիջական հարևաններին։

Հայերեն English فارسی Français Русский 中文

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը

Ֆրանսիայում սպասվող նոր բողոքի ակցիաների կապակցությամբ երկրում կտեղակայվի շուրջ 70 000 իրավապահ

Ծանրորդ Աննա Ամրոյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջությունը՝ նույն համատեքստում. COP17-ում անցկացվեց «Մեկ առողջություն» քննարկումը