Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, որ Ղազախստանը միանում է Աբրահամյան համաձայնագրերին

2 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ Ղազախստանը միանում է Աբրահամյան համաձայնագրերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ղազախստանը միանում է Աբրահամյան համաձայնագրերին՝ կարգավորելով Իսրայելի հետ հարաբերությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում։ 

«Ես հենց նոր կարևոր հեռախոսազրույց անցկացրի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի միջև։ Ղազախստանն իմ նախագահության երկրորդ ժամկետում առաջին երկիրն է, որը միանում է Աբրահամյան համաձայնագրերին՝ առաջինը բազմաթիվներից», - գրել է Թրամփը։

Նա խոստացել է շուտով հայտարարել համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողության մասին։

«Սա կարևոր քայլ է դեպի առաջ, որով կամուրջներ են կառուցվում ամբողջ աշխարհում», - հավելել է Թրամփը։

ԱՄՆ ղեկավարի խոսքով՝ ավելի շատ երկրներ են ձգտում միանալ Աբրահամյան համաձայնագրերին՝ «ուժեղների այս ակումբին»։

Աբրահամյան համաձայնագրերով կարգավորվում են հարաբերությունները Իսրայելի և արաբական երեք երկրների՝ Բահրեյնի, ԱՄԷ-ի և Մարոկկոյի միջև։ Համաձայնագրերը ստորագրվել են 2020 թվականին՝ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում: Դրանցով նախատեսվում է դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատում և դեսպանատների բացում, ինչպես նաև համագործակցություն տնտեսության և այլ ոլորտներում:

Թրամփը նոյեմբերի 6-ին Սպիտակ տանն ընդունել է Կենտրոնական Ասիայի 5 երկրների՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարներին։ Քննարկումների օրակարգում են եղել օգտակար հանածոները, դրանց մատակարարման շղթաների ընդլայնումը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում