Նոյեմբերի 7-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

07 նոյեմբեր,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 11:00-ին Ազգային ժողովի 214 դահլիճում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի:

Պետական կառույցներ

ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանի ասուլիսը։ Թեմա. Կառավարությունը պարզեցնում է կենսաթոշակների նշանակման ընթացակարգերը։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 18:00-ից Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տարածքում Երևանը կմիանա Bring Your Own Beamer (BYOB)՝ «Բեր քո սեփական պրոյեկտորը» համաշխարհային նախագծին։ hosq մշակութային հիմնադրամը նախաձեռնությունը կներկայացնի ժամը 18:00-ից։ BYOB-ը յուրահատուկ ձևաչափ է՝ նախատեսված վիզուալ արվեստագետների և երաժիշտների համար։ Երևանում BYOB-ի առաջիկա թողարկման նախաձեռնողն է արվեստագետ և երաժիշտ Միսակ Սամոկատյանը, որը 2011 թվականից աշխատում է ինտերակտիվ, կինետիկ և աուդիովիզուալ ինստալյացիաների ոլորտում։ Նրա գործերը ներկայացվել են մի շարք միջազգային փառատոներում ու ցուցահանդեսներում։ BYOB նախաձեռնությունը մեկնարկել է 2010 թվականին՝ արվեստագետ Ռաֆայել Ռոզենդալի գաղափարով և արդեն իրականացվել է աշխարհի տարբեր քաղաքներում:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

ժամը 12:00-ից տեղի կունենա ՀՖՀՀ-ի աշխատանքի տոնավաճառ: Միջոցառմանը ներկայացված կլինեն շուրջ 65 ընկերություններ եւ պետական կառույցներ, որոնք ուսանողներին եւ շրջանավարտներին կներկայացնեն աշխատանքի կամ պրակտիկայի առաջարկներ, կամ այլ մասնագիտական հնարավորություններ: Արեն ջան միջոցառումը լուսաբանելու համար ցանկանում ենք, որ ժամը 12:00-15:00-ը ձեր կողմից ներկա լինի 1 լրագրող: Միջոցառման վերաբերյալ մանրամասները կքննարկենք ընտրված լրագրողի հետ: Հարգանքով Լիլիթ:        

Մշակույթ

Ժամը 14:00-ին Հայաստանի ազգային գրադարանի արվեստի բաժնի ընթերցասրահում (Թամանյան մասնաշենք, 3-րդ հարկ) կանցկացվի միջոցառում՝ նվիրված նշանավոր կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, սցենարիստ, թատերական ուսուցիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակին։ Այս առիթով Ազգային գրադարանը կներկայացնի իր ֆոնդերում պահվող արժեքավոր նյութեր։ Միջոցառմանը կմասնակցեն Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դերասանները, թատրոնի տնօրեն Նարինե Մալյանը և մշակութային այլ գործիչներ։ Հայաստանի ազգային գրադարանի հանրային կապերի բաժին, հեռ. 033 62 35 13:

Ժամը 15:00-ին Երեւանի կամերային թատրոնում տեղի կունենա գրող, պետական մրցանակների դափնեկիր Սոնա Վանի «Այս աղջիկը» գրքի շնորհանդեսը։ Ժողովածուն ամփոփում է Սոնա Վանի վերջին հինգ տարիների ստեղծագործական խճապատկերը: Բարդ հանգույցներով, պատումային խայտաբղետ զանազանությամբ և ինքնատիպ լեզվով բանաստեղծությունները նրբորեն պատկերում են կիսադեմը՝ աշխարհի ստվերները զննող կնոջ:

Ժամը 19:30-ին A1 art space-ում (Աբովյան 1) տեղի կունենա նկարիչ Արմեն Ռոնովի Stratumism անհատական ցուցադրության բացումը։  

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը