Հնդիկ դիվանագետը նորմալ գործընթաց է համարում Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը

2 րոպեի ընթերցում

Հորդանանում, Լիբիայում և Մալթայում Հնդկաստանի նախկին դեսպան Անիլ Թրիգունայաթը կարծում է, որ Հայաստանի և Հնդկաստանի հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն։ 

Հնդիկ դիվանագետն այդ մասին ասել է «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում։

«Հնդկաստանի և Հայաստանի հարաբերությունները ժամանակակից տերմինաբանությամբ կարելի է բնութագրել որպես ռազմավարական։ Ես շատ ուրախ եմ, որ դրանք ճիշտ ուղղությամբ են շարժվել։ Դուք գիտեք, որ Հնդկաստանը և Հայաստանը կապեր են ունեցել դեռևս մ.թ.ա. երկրորդ դարում, միջնադարում ևս շատ զարգացած կապեր են եղել երկու ազգերի միջև։ Հնդկաստանում կան զարգացած հայկական համայքներ, մեծ թվով հնդիկներ էլ այժմ գտնվում են Հայաստանում։ 20-րդ դարում հարաբերությունները հիմնականում անցնում էին Խորհրդային Միության միջով։ Սակայն հենց Հայաստանը հռչակվեց որպես անկախ պետություն, այն անմիջապես ճանաչվեց Հնդկաստանի կողմից։  Մենք մշտապես պահպանել ենք մեր շփումները»,-ասել է դիվանագետը։  

2025 թվականի օգոստոսի 31-ին Հայաստանն ու Պակիստանը հայտարարել էին միմյանց միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին։ Հնդիկ դիվանագետը դա նորմալ գործընթաց է համարում՝ շեշտելով, որ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի կապեր ստեղծել այլ պետությունների հետ։ 

«Նորմալ է, երբ երկրներն ընդլայնում են իրենց երկկողմ հարաբերությունները։ Ոչ մի վատ բան չկա։ Պակիստանի հետ կապված, ըստ էության, միակ խնդիրը, որն ունի Հնդկաստանը, նրանց կողմից սահմանային ահաբեկչության տեղափոխումն է Հնդկաստանի տարածք՝ որպես իրենց արտաքին քաղաքականության գործիք։ Եվ սա մեր ամենամեծ խնդիրն է նրանց հետ։ Պակիստանը հարաբերություններ ունի այդքան շատ երկրների հետ։ Յուրաքանչյուր ազգ, պետություն իրավունք ունի զարգացնել իր գործընկերությունները։ Մինչ օրս մենք նույնիսկ դեսպանատուն ունենք Պակիստանում, որը, սակայն, չի գործում։ Ահաբեկչության նկատմամբ զրոյական հանդուրժողականությունը Հնդկաստանի քաղաքականությունն է, և եթե նրանք հրաժարվեն այդ քայլերից, մենք շատ բարեկամական կլինենք նրանց հետ»,-ասել  է դեսպան Անիլ Թրիգունայաթը։  

Հայերեն Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին