Կրթություն

300 դպրոցի և 500 մանկապարտեզի ծրագրի շրջանակում շինարարությունն ավարտվել է 60 դպրոցում, ընթանում է 258-ում

2 րոպեի ընթերցում

300 դպրոցի և 500 մանկապարտեզի ծրագրի շրջանակում շինարարությունն ավարտվել է 60 դպրոցում, ընթանում է 258-ում

4 մանկապարտեզի կառուցման, հիմնանորոգման աշխատանքների և 16 մանկապարտեզի գույքով ապահովման նպատակով կհատկացվի 1 մլրդ 761 մլն 524 հազար դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման նախագիծը հավանության արժանացավ ՀՀ  կառավարության նոյեմբերի 6-ի նիստում: 

«Նախագծով նախատեսվում է 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի պատշաճ կատարման, ինչպես նաև դպրոցների արագ արձագանքման ֆոնդի համալրման և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կարողությունների զարգացման համար 2025թ պետական բյուջեում կատարել վերաբաշխում՝ 1 մլրդ 854 մլն 791 հազար դրամի չափով, որից 500 միլիոնը՝ կառավարության պահուստային ֆոնդից»,-ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Պետական բյուջեով 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի ճշտված բյուջեն կազմում է 125.4 մլրդ դրամ: Ծրագրի շրջանակներում հաստատված ցանկերում ներառված օբյեկտներում շինարարական աշխատանքների մեկնարկման, պատշաճ իրականացման, ինչպես նաև ավարտված օբյեկտների գույքով ապահովման նպատակով նախագծով հատկացվում է 1 մլրդ 761 մլն 524 հազար դրամ, որն ուղղվելու է 4 մանկապարտեզի կառուցման, հիմնանորոգման աշխատանքների և 16 մանկապարտեզի գույքով ապահովման նպատակին:

Փոխնախարարի խոսքով՝ ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքներն ավարտված են 60 դպրոցում, որոնցից 35-ը՝ կառուցված, 25-ը՝ նորոգված: Ներկայումս շինարարական աշխատանքներ են ընթանում 258 դպրոցում, որոնցից 153-ը՝ կառուցվող, 105-ը՝ կապիտալ նորոգվող: Եվս 39 դպրոցի շինարարություն կմեկնարկի առաջիկա 3 ամսվա ընթացքում: 

«Մինչև տարեվերջ ակնկալում ենք, որ շահագործման կհանձնենք արդեն իսկ ավարտված 60 դպրոցներից բացի ևս 50 դպրոց: Իսկ մինչև 2026-ի սեպտեմբերի 1-ը՝ 151 դպրոց, իսկ 2026-ի դեկտեմբերի 31-ը՝ ևս 47 կառուցվող դպրոց:

Այսինքն՝ 2026-ի տարեվերջի դրությամբ թիվը կկազմի 308 դպրոց, որից 139-ը՝ կառուցված, 169-ը՝ կապիտալ նորոգված»,-ասաց Մարտիրոսյանը: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում