Ադրբեջան

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին․ կայացել է Բայրամով-Գրոնո հանդիպումը

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին․ կայացել է Բայրամով-Գրոնո հանդիպումը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ ներկայացնելով պաշտոնյաների հանդիպման մանրամասները։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջան-ԵՄ համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։ 

ԵՄ հատուկ ներկայացուցիչը հայտնել է Բրյուսելի պատրաստակամությունն՝ աջակցելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև Վաշինգտոնի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածություններին։ 

Ադրբեջանի ԱԳ նախարարն էլ, իր հերթին, Մագդալենա Գրոնոյին ներկայացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղ կարգավորման գործընթացում ձեռք բերված առաջընթացը և հեռանկարները, ինչպես նաև նրան է փոխանցել Ադրբեջանի դիրքորոշումը։ 

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում երկկողմ և տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում