Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա հարաբերությունների օրակարգը

1 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա հարաբերությունների օրակարգը

ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարների 13-րդ հանդիպման շրջանակներում նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա երկկողմ հարաբերությունների օրակարգը:

Կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակի շուրջ և անդրադարձել տրանսպորտային ուղիների ապաշրջափակման արդյունքում ստեղծվող տնտեսական նոր հնարավորությունների իրագործմանը:

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում