Ամերիաբանկի կորպորատիվ վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն դրամը

3 րոպեի ընթերցում

30.09.2025թ. դրությամբ Ամերիաբանկի կորպորատիվ բիզնեսի վարկային պորտֆելը կազմել է 943 մլրդ դրամ, տարեկան աճը կազմել է շուրջ 33%։ Աճի նման տեմպի շնորհիվ Բանկը շարունակում է մնալ Հայաստանի ամենախոշոր կորպորատիվ ֆինանսավորողը՝ Հայաստանում գործող տեղական և միջազգային ընկերություններին առաջարկելով անհատական ֆինանսական լուծումներ։ Նշենք, որ հաշվետու ժամանակահատվածում կորպորատիվ վարկավորման շուկայում Բանկի մասնաբաժինը կազմել է 24%` տարեկան ավելանալով 1.5 տոկոսային կետով։

Հատկանշական է, որ արդեն 31.10.2025թ.-ի դրությամբ Բանկի կորպորատիվ պարտավորությունների համախառն պորտֆելը՝ ներառյալ լիզինգը, ֆակտորինգը, բանկային երաշխիքներն ու ակրեդիտիվները, գերազանցել է 1 տրիլիոն դրամը, ինչն աննախադեպ ցուցանիշ է ՀՀ բանկային համակարգում:

Ամերիաբանկն ունի դիվերսիֆիկացված կորպորատիվ վարկային պորտֆել, որն ընդգրկում է տնտեսության հիմնական ճյուղերը՝ շինարարություն, գյուղատնտեսություն, մեծածախ և մանրածախ առևտուր, հանքարդյունաբերություն, էներգետիկա, հեռահաղորդակցություն և կապ, կեցություն և հանրային սնունդ, ծառայություններ և այլն։ 

«Մենք բարձր ենք գնահատում մեր հաճախորդների հետ երկարաժամկետ համագործակցությունը և ներդնում ենք բոլոր ջանքերը` ապահովելու վերջիններիս դրական փորձառությունը համագործակցության բոլոր փուլերում։ Մենք ձգտում ենք ապահովել արագ, ճկուն և անհատականացված սպասարկում՝ հիմնված մեր հաճախորդների կարիքների խորքային ուսումնասիրության վրա։ Մեկ տրիլիոնի շեմի հատումը մեզ համար ոչ միայն նոր բարձունքի նվաճում է, այլ նաև պարտավորեցնող արդյունք՝ շարունակելու աջակցել հայկական բիզնեսի կայուն աճին և տնտեսության զարգացմանը՝ առաջարկելով ֆինանսավորման նորարար լուծումներ»,- նշել է Ամերիաբանկի Կորպորատիվ և ներդրումային բանկինգի գծով տնօրեն Գագիկ Սահակյանը։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ 

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Հայերեն English Русский

Հանրապետության բոլոր ընտրատեղամասերն ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան

Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

Հայաստանում ավարտվեց խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը. փակվեցին տեղամասերը

Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Բացահայտվել և չեզոքացվել է շուրջ 45 ընտրողի ընդհանուր 7,5 մլն ՀՀ դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա

Ծաղկաբուծական միջազգային ամենախոշոր շուկան բացում է իր դռները հայկական ծաղիկ արտադրողների համար

Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 48.92 տոկոսը

Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն

«Հայաստան» դաշինքը բարձր է գնահատում ընտրողների ակտիվությունը

Ժամը 17.00-ի դրությամբ քվեարկության մասնակցության տվյալները