Հայաստանը իր Սահմանադրության փոփոխությունը չի համարում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման օրակարգի հարց. Միրզոյանը՝ ադրբեջանցի լրագրողին

3 րոպեի ընթերցում

Հայաստանն իր Սահմանադրության փոփոխությունը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության համաձայնագրի ստորագրման օրակարգի հարց չի համարում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում նշեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին: 

«Մենք չենք կիսում ընկալումը, թե մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա: Հետևաբար, մենք չենք ընդունում սա որպես բանակցային օրակարգ և չենք բանակցում սրա շուրջ: Ես նշեցի արդեն՝ խաղաղությունը հաստատված է, մի շարք ամենաէական հարցերի շուրջ համաձայնությունները ձեռք բերված են, ստորագրված են, հրապարակված են, բայց կան հարցեր նաև, որոնց շուրջ երկու երկրները համաձայնության չեն գալիս»,- ասաց Միրզոյանը:

Արտաքին գործերի նախարարը հույս հայտնեց, որ առաջիկա գործընթացները կբերեն խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը և վավերացմանը երկու երկրների խորհրդարանների կողմից: 

«Հայաստանի Հանրապետության գործողություններն ու քաղաքական կամքը գնում են այդ ճանապարհով, չենք տրվում որևէ պրովոկատիվ ուղերձների կամ խոսակցությունների: Ադրբեջանն ասում է՝ չեք համաձայնում Սահմանադրության փոփոխությանը, մենք էլ մեր կողմից առաջ չենք գնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրում, ասում ենք՝ իզուր եք այդպես անում, բայց դա էլ ձեր դիրքորոշումն է: Բայց այդ նույն խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, լրացնելով Վաշինգտոնի հռչակագիրը, արձանագրեց խաղաղության հաստատումը: Խաղաղությունը հաստատված է, մենք՝ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները վայելում են խաղաղությունը»,- նշեց նախարարը:

Արարատ Միրզոյանը հիշեցրեց՝ Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին Հայաստանի իշխանությունը խոսել է 2018 թվականից, բայց դա միայն ներհայաստանյան օրակարգի մաս է:

Հայաստանն ու Ադրբեջանը օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։ Դրանից հետո թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել են, որ երկու երկրների միջև խաղաղություն է հաստատվել: Խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման համար Ադրբեջանը որպես նախապայման է ներկայացնում Հայաստանի Սահմանադրությունը փոխելու հարցը։ Հայաստանի իշխանությունները մի քանի անգամ հայտարարել են, որ չեն ընդունում Ադրբեջանի այդ նախապայմանը։ 

Հայերեն English 中文

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA