Քաղաքականություն

Միրզոյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության երաշխիքը համարում է փոխշահավետությունը

1 րոպեի ընթերցում

Միրզոյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության երաշխիքը համարում է փոխշահավետությունը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ադրբեջանի հետ խաղաղության երաշխիքը համարում է ձեռք բերված և ապագայում ձեռք բերվելիք պայմանավորվածությունների փոխշահավետությունը Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանի մյուս երկրների համար:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանը նշեց «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում: 

«Այս փոխշահավետությունն է, որը, կարծում եմ, հարատևություն, երկարատև կյանք է հաղորդելու Խաղաղության համաձայնագրին, որը կստորագրվի, հռչակագրին, որը ստորագրվել է: Ոչ մի շահագրգռվածություն չի ունենալու Հայաստանը՝ խախտել այդ պայմանավորվածությունները, Ադրբեջանը՝ խախտել այդ պայմանավորվածությունները, Թուրքիան՝ խաթարել այդ գործընթացը, և մնացած բոլոր երկրները ևս»,- ասաց Միրզոյանը:  

Հայաստանն ու Ադրբեջանը օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։   Դրանից հետո թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել են, որ երկու երկրների միջև խաղաղություն է հաստատվել։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում